Հասարակական

Անժելա Կժդրյանը նշանակվել է ԿԳ նախարարի մամուլի խոսնակ

1 րոպեի ընթերցում

Անժելա Կժդրյանը նշանակվել է ԿԳ նախարարի մամուլի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անժելա Կժդրյանը նշանակվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարի մամուլի խոսնակ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նախարար Արայիկ Հարությունյանը:

«Սիրելի լրագրողներ, լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, այսօր իմ մամուլի խոսնակ է նշանակվել Անժելա Կժդրյանը: Վստահ եմ, որ լրատվամիջոցների հետ Անժելան կունենա արդյունավետ համագործակցություն»,- գրել է նախարարը:

Մայիսի 6-ին ՀՀ կրթության և գիտության նախարարի մամուլի խոսնակի պաշտոնից ազատման դիմում է գրել Լուսինե Մարգարյանը, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 2016թ. մարտի 1-ից:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում