Հասարակական

Հայաստանում նվազել են անչափահասների կողմից իրականացվող հանցագործությունները

1 րոպեի ընթերցում

Հայաստանում նվազել են անչափահասների կողմից իրականացվող հանցագործությունները

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անչափահասների կողմից 2019 թվականի առաջին եռամսյակում կատարվել է հանցագործության 62, իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածում՝ 66 դեպք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

«Նվազել են նաև մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերը՝ 3-ով, սակայն աճել են գողությունները՝ 4 դեպքով: 2018 թվականի հունվար-մարտ ամիսներին արձանագրվել է խուլիգանության 1, այս տարի նույն ժամանակահատվածում՝ 2 դեպք, անօրինական զենք և՛ 2018 թվականին, և՛ 2019-ին կրել է 5-ական անչափահաս: 2018 թվականի առաջին եռամսյակում մինչև 18 տարեկան անձինք փախցրել են 3 ավտոմեքենա, այս տարի նույն ժամանակահատվածում՝ 2»,- նշեց Դուրյանը:

Նրա խոսքով՝ ավազակային հարձակումներ 2019 թվականին չեն գրանցվել, 2018-ի առաջին եռամսյակում եղել է 1 դեպք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում