Երևանում մեկնարկեց «Ուրվական» միջազգային երաժշտական փառատոնը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր մշակույթի «Ուրվական» միջազգային երաժշտական փառատոնը, որը ժամանակակից արվեստի տարբեր ճյուղերի միջոցով կվերակենդանացնի Հայաստանի մոռացված մշակութային հարթակները, մեկնարկեց մայիսի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգին ելույթ ունեցան Սերգեյ Լետովը, Միքայել Ոսկանյանը, Լուսիա Կազարյան-Թոփչյանը և այլք։

«Մենք փորձում ենք կյանք տալ Երևանի այն հատվածներին, որտեղ ժամանակին եղել են աշխատանքային վայրեր, իսկ հիմա բացի դատարկ պատերից ու փոշոտ պատուհաններից գրեթե ոչինչ չի մնացել։ Հուսամ, որ միջոցառումների շնորհիվ տարբեր ներդրողներ ուշադրություն կդարձնեն այդ վայրերին, նոր շունչ կհաղորդեն շինություններին»,-նշեց փառատոնի համահիմնադիր Համլետ Մովսիսյանը։

Նրա խոսքով՝ փառատոնը լավագույն միջոցն է օտարերկրացիներին Հայաստան բերելու համար, քանի որ Հազարավոր մարդիկ շրջագայում են տարբեր երկրներով հենց երաժշտական փառատոնների շրջանակներում։

«Ուրվական»-ի հիմնական միջոցառումները կանցկացվեն Երևանի մանկական երկաթուղու տարածքում, որտեղ տեղադրվել են հուշանվերների տաղավարներ, բեմահարթակներ: Փառատոնի շրջանակում կհնչեն ինդաստրիալ, էմբիենտ, նոյզ, տեխնո, հաուս ոճերի համարձակ և ազատ իմպրովիզացիաներ: Քաղաքի տարբեր մասերում կհայտնվեն նկարիչների ստեղծած սթրիտ-արտ օբյեկտներ և ծավալատարածքային կոմպոզիցիաներ (ինստալյացիաներ): Փառատոնին մասնակցում է 80-ից ավել երաժիշտ 22 երկրից։

Միջոցառումներն ուղեկցվելու են հանրային քննարկումներով, հատուկ տարածքային արթ ինստալյացիաներով և ոչ միայն: «Ուրվական»-ը կանցկացվի մինչև մայիսի 5-ը:

Հայերեն العربية Français

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը