Փոթիի հացահատիկային տերմինալից Հայաստան ներկրվող ցորենի և շրոտի փոխադրումների սակագները նվազել են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացական երկաթուղով Փոթիի հացահատիկային տերմինալիցՀայաստան ներկրվող ցորենի և շրոտի փոխադրումների սակագները նվազեցվել են 52%-ով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Վրաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում:

2019 թվականին հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների հասանելիությունը բարձրացնելու նպատակով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Վրացական երկաթուղի» ԲԸ-ի հետ համատեղ տրամադրել է 52 տոկոս զեղչ՝ Փոթիի հացահատիկային տերմինալից Հայաստանի Հանրապետություն փոխադրվող ցորենի և շրոտի համար:

Ապրիլին արդեն փոխադրվել է այդ բեռնատեսակների առաջին խմբաքանակը:

««ՀԿԵ» ՓԲԸ-ի (փոխադրումներ ներմուծման հաղորդակցությունում) և «ՎԵ» ԲԸ-ի տարածքով Փոթիի հացահատիկային տերմինալից դեպի Հայաստանի Հանրապետություն նշանակմամբ հացահատիկային բեռների (ԱԽԲ 1001, 1005) և շրոտի (ԱԽԲ 2304, 2306) փոխադրման փոխադրավճարը հաշվարկելիս՝ կիրառվում է հետևյալ դրույքաչափը՝ 0,032 ԱՄՆ դոլար 1 տոննա*կմ դիմաց:

Տվյալ սակագինը թույլ է տալիս բարձրացնել երկաթուղային տրանսպորտի մրցունակությունը և Հայաստանի Հանրապետության մատակարարների համար ապահովել ազատ տրանսպորտային միջանցքներ»,-նշված է դեսպանության գրառման մեջ:

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան