Թբիլիսիում 20-ամյա երիտասարդը նետվել Է մետրոպոլիտենի գնացքի տակ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ տղամարդը ցատկել Է ռելսերի վրա այն պահին, երբ գնացքը մտել Է «Սարաջիշվիլի» կայարան, ինչի պատճառով չի հաջողվել շարժակազմը ժամանակին կանգնեցնել: Տղամարդը մահացել Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Ինչպես հայտնում են ականատեսները, մեքենավարը փորձել Է արգելակել գնացքը եւ «անընդհատ ազդանշաններով» պահանջել Է, որ երիտասարդը հետ քաշվի ռելսերից, սակայն բախումն այնուամենայնիվ տեղի Է ունեցել:
«Մենք տեսանք, որ երիտասարդը դիտավորյալ կերպով ցատկեց ռելսերի վրա: Մինչ այդ նա ժպտում Էր եւ ինչ-որ բան Էր ասում: Մեքենավարը փորձեց կանգնեցնել գնացքը, բայց նրան դա չհաջողվեց»,- հայտարարում են ականատեսները:
Զոհվածը մինչեւ 20 տարեկան երիտասարդ Է: Ներքին գործերի նախարարությունը հարուցել Է քրեական գործ: Հետաքննությունը կատարվում Է Վրաստանի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով՝ «ինքնասպանություն»:
Տեղում շարունակվում են քննչական միջոցառումները: