Աննա Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը շնորհավորական խոսք է հղել Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, ուղերձում, մասնավորապես ասված է.

«Սիրելի´ լրագրողներ, գործընկերներ,

Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական օրվա կապակցությամբ: Այսօր Մամուլի ազատության միջազգային օրն է, ու Հայաստանն այն նշում է դրական դինամիկա արաձանագրելով: Ինչպես հայտնի է, «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության 2019 թվականի «Մամուլի ազատության ինդեքսում» Հայաստանը 19 կետով առաջընթաց է գրանցել 79-րդ տեղից զբաղեցնելով 61-րդ տեղը:

Մեր երկրում, ինչպես ամբողջ աշխարհում, լրագրողի աշխատանքը ամենաանշնորհակալներից մեկն է. լրագրողները գտնվում են մշտական սպառնալիքի տակ, մասնագիտական պարտականությունները կատարելիս մշտապես հանդիպում են խոչընդոտների, լրագրողների խոշտանգումները, հետապնդումներն ու սպանությունները սովորական երեւույթ են աշխարհի շատ երկրներում: Սա նշանակում է, որ միայն ամենաքաջ և այս մասնագիտությունն իսկապես արժևորող անհատներն են որոշում լրագրող դառնալ՝ քաջ գիտակցելով, որ ճանապարհը հարթ չի լինելու:

Այսպես է ամբողջ աշխարհում և այսպես է Հայաստանում: ԵՎ մեր հասարակությունը պետք է գիտակցի այս փաստը, գնահատի լրագրողի աշխատանքը, քաջալերի և աջակցի նրան:

Այսօր, Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ չեմ կարող նաև չբարձրացնել լրագրողների մասնագիտական կարողություններն ամեն օր ու ամեն ժամ կատարելագործելու կարևորության մասին: Մենք պետք է կարողանանք ուղիղ նայել խնդիրներին և ընդունենք, որ Հայաստանում լրագրողների պրոֆեսիոնալիզմը բարձրացնելու լուրջ խնդիր կա:

Մենք պետք է հասկանանք, որ Ազատ մամուլը զարգացած և բարեկեցիկ երկիր ունենալու թիվ մեկ գրավականն է: Բոլոր միջազգային զեկույցների համաձայն ամենաազատ մամուլ ունեցող երկրներն են Շվեդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, Շվեյցարիան, Կանադան: Այսինքն, աշխարհի ամենահարուստ և բարեկեցիկ երկրները: ԵՎ եթե մենք ուզում ենք տեղ գրավել այս շարքում, պետք է փոխենք մեր վերաբերմունքը մամուլի և լրագրողների նկատմամբ, պետք է սիրենք և հարգենք լրագրողներին, թույլ տանք նրանց սովորել և կրթվել, լինել ազատ, մտածել քննադատաբար, գործել անաչառ և անկաշկանդ:

Շնորհավո´ր Մամուլի ազատության միջազգային օրն ու կեցցե՜ Ազատ մամուլը»:

Հայերեն English Русский

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո