Պաշտոնական

Վարչապետն ընդունել է ՀՄԸՄ կենտրոնական վարչության անդամներին

1 րոպեի ընթերցում

Վարչապետն ընդունել է ՀՄԸՄ կենտրոնական վարչության անդամներին

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին վարչապետը կարևորել է կառույցի դերը հայապահպանության գործում և կառավարության անունից պատրաստակամություն հայտնել քննարկել ՀՄԸՄ-ի տարբեր նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները:

Գառնիկ Մկրտչյանը վարչապետին է ներկայացրել առաջիկայում Հայաստանում և Սփյուռքում նախատեսված ՀՄԸՄ միջոցառումների ծրագիրը: Նշվել է, որ արդեն մայիսի 10-11-ին Աթենքում անցկացվելու է ՀՄԸՄ երիտասարդական համագումարը, որին մասնակցելու են միության տարբեր երկրների կառույցների անդամները:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում, հատկապես մարզային համայնքներում, սկաուտական շարժման ակտիվացմանը վերաբերող տարբեր հարցեր ու նախաձեռնություններ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում