Միջազգային

Եվրահանձնաժողովի ղեկավարը ԵՄ-ից Լեհաստանի դուրս գալու սպառնալիք չի տեսնում

2 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովի ղեկավարը ԵՄ-ից Լեհաստանի դուրս գալու սպառնալիք չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ժան Կլոդ Յունկերը չի կարծում, թե Լեհաստանը մոտ ժամանակներս կարող Է որոշել հեռանալ Եվրամիությունից: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է ապրիլի 29-ին Rzeczpospolita թերթում հրապարակված հարցազրույցում:

Պատասխանելով այն հարցին, թե Եվրախորհրդարանի ընտրություններից հետո կլինի արդյոք Polexit (Brexit-ի համանմանությամբ), Յունկերը պատասխանել Է. «Ոչ»: «Ես միշտ Էլ Լեհաստանն օրինակ եմ համարել Կենտրոնական Եվրոպայի երկրների համար»,- նշել Է նա՝ հիշեցնելով հանրապետության վերջին հարյուրամյակի պատմությունը: «Բայց այստեղ կարեւոր Է ոչ միայն անցյալը: Լեհերը տեսնում են, թե ինչպես Է զարգանում իրենց երկիրը, տեսնում են, որ Լեհաստանը 2004 թվականից 175 միլիարդ եվրոյի չափով օժանդակություն Է ստացել,- նշել Է ԵՀ-ի ղեկավարը:- Նրանք չեն ցանկանում կտրված լինել այս ամենից»:

Դրա հետ մեկտեղ Յունկերը սխալ Է համարում եվրոյի սահմանումը հետաձգելու Լեհաստանի որոշումը, թեեւ հայտնել Է այն փաստի ըմբռնումը, որ լեհերի մեծամասնությունը դեմ Է ընդհանուր եվրոպական արժույթին: «Ըստ երեւույթին, նրանք իրենց ավելի պաշտպանված են զգում զլոտիով, այլ ոչ թե եվրոյով: Ես դա հասկանում եմ, բայց դա սխալ մոտեցում Է»,- ասել Է նա:

Եվրամիությունից Լեհաստանի դուրս գալու թեման հանրապետությունում հայտնվել Է բարենորոգումների եւ որոշման ընդունման գործընթացում իշխանությունների կողմից օրենքի գերակայության հանգուցային նորմաների պահպանման հարցերի շուրջը Եվրահանձնաժողովի հետ երկրի լուրջ տարաձայնությունների ալիքին: Այժմ Polexit-ը դարձել Է նախընտրական արշավի առաջատար թեմաներից մեկը Եվրախորհրդարանի ընտրություններից առաջ: Լեհական ընդդիմությունը Եվրամիությունից երկիրը դուրս բերելու ձգտման մեջ մեղադրում Է Յարոսլավ Կաչինսկու «Օրենք եւ արդարություն» կառավարող կուսակցությանը: Սակայն երկրի գործող ղեկավարությունն ամեն ինչ ժխտում Է՝ հավաստիացնելով, որ մտադիր չԷ բանը հասցնել Polexit-ի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Եվրոպական խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին միջոցների հատկացումը և վիզաների ազատականացման երկխոսությունը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում են

Արտաքին քաղաքականություն

Եվրոպական խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին միջոցների հատկացումը և վիզաների ազատականացման երկխոսությունը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում են

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Քաղաքականություն

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

Տնտեսություն

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

Քաղաքականություն

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

Քաղաքականություն

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Տնտեսություն

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Տնտեսություն

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Քաղաքականություն

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

Եվրոպա

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում