Հասարակական

ՊՎԾ գնումների վերահսկողության վարչության պետն ազատ է արձակվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

2 րոպեի ընթերցում

ՊՎԾ գնումների վերահսկողության վարչության պետն ազատ է արձակվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանն ազատ է արձակվել «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

«Սամվել Ադյանն այսօր առավոտյան ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկից»,- ասաց Նավիկյանը:

Ապրիլի 18-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր ԱԱԾ-ի միջնորդությունը՝ Ադյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ: Ադյանի կալանքի ժամկետը լրանում էր այսօր: Դատարանի այս որոշման դեմ դատախազությունն այսօր բողոք է ներկայացրել:

Սամվել Ադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնական լիազորությունների չարաշահումը, որն անզգուշությամբ առաջադրել է ծանր հետեւանքներ, եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը։

Ավելի վաղ ազատ են արձակվել սույն քրեական գործի շրջանակում կալանավորված ՊՎԾ աշխատակից Գևորգ Խաչատրյանը եւ նրանց օժանդակող «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը:

Ապրիլի 18-ին այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին: Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում