Մշակույթ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրել է «Սիմֆոնիկ Երևան» ծրագիրը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրել է «Սիմֆոնիկ Երևան» ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարմամբ, ներկայացրեց «Սիմֆոնիկ Երևան» ծրագիրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ 

Երկու օր շարունակ Երևանի սրտում՝ Ազատության հրապարակում, երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը վայելեցին Տիգրան Մանսուրյանի և  Հանս Ցիմմերի լավագույն ստեղծագործությունները։ 

Օրեր անց էլ Թումանյանի անվան այգում կրկին դասական երաժշտություն է հնչելու՝ Սիմֆոնիկ նվագախմբերի երևանյան առաջին միջազգային փառատոնի շրջանակներում:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում