«Բարգավաճ Հայաստանը» չի մասնակցելու ցեմենտի նախագծի վերաբերյալ քննարկումներին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկրվող ցեմենտի վրա պետտուրք սահմանելու մասին օրենքի նախագծի մինչ երկրորդ ընթերցումը չի մասնակցելու հարցի քննարկումներին հանձնաժողովի կողմից ստեղծված աշխատանքային խմբում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կարճ հայտարարությամբ հանդես եկավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով դիտարկումներին, թե խմբակցության ղեկավարը նախագծի համար շահագրգիռ անձ է:

«Գագիկ Ծառուկյանը, հաշվի առնելով կոլեկտիվի նկատմամբ սոցիալական և պետական պատասխանատվությունը, հարգել է կոլեկտիվի կարծիքը, եկել, մասնակցել է, հանդես է եկել պարզաբանումներով: Եվ մենք արձանագրում ենք, որ այսուհետև ինչ որոշում էլ ընդունվի, դրա պատասխանատվությունը լինելու է քաղաքական մեծամասնության՝«Իմ քայլ»-ի վրա: Մենք այս պահից չենք մասնակցելու այդ քննարկումներին: Եվ հաշվի առնելով մեր չմասնակցելու հանգամանքը՝ ուղղակի արձանագրում եմ՝ ինչ էլ որոշեք, մեզ համար ընդունելի կլինի»,-ասաց Մելքումյանը:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց, որ դիրքորոշումը միանշանակ հասկանալի է: «Բոլոր հարցրերում ինչ որոշում կայացնում ենք, դրա լիարժեք պատասխանատվությունն ընդունում ենք և պատրաստ ենք պատասխանատվություն կրել: Շատ ավելի ցանկալի կլիներ, որ դուք էլ աշխատանքային խմբի աշխատանքներին մասնակցեիք, եթե ուզում ենք կառուցողական դաշտում նորմալ քննարկենք»,-նշեց նա:

Ավելի վաղ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը պարզաբանել էր, որ Գագիկ Ծառուկյանը հավատարմագրային կառավարման է հանձնել «ԱրարատՑեմենտ» գործարանը, և օրինագիծը բացարձակապես որևէ կերպով Ծառուկյանի` հավատարմագրման հանձնված բիզնեսին չի վնասում: Նա նշել էր՝ Գագիկ Ծառուկյանի հետ կապված խնդիր չկա, այստեղ պոտենցիալ գործազրկության վտանգն է, հնարավոր է աշխատատեղերի կրճատում` հաշվի առնելով կլինկերի ներմուծման դեպքում հնարավոր հետևանքները: ԲՀԿ-ն առաջարկում էր պետտուրք սահմանել նաև ներկրվող կլինկերի վրա:

ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 19-ին առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության կողմից ներկայացված՝ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար 22 հազար դրամ տուրք է սահմանվում: ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն դեմ էին քվեարկել նախագծին:

Ավելի վաղ ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել և հավանության էր արժանացել«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է տեղական արտադրանքը խրախուսելու նպատակով Իրանից ներկրվող ցեմենտի համար սահմանել պետտուրք:Կառավարության ներկայացրած նախագծով և ցեմենտի, և կլինկերի համար առաջարկվել էր տուրքի նույն չափը: Սակայն նախագծի զեկուցող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել էր, որ եթե պատգամավորները նպատակահարմար գտնեն մեկիվրա տարածել, մյուսի վրա ոչ, կքննարկեն դա առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում: Արդյունքում հանձնաժողովը նախագիծը հավանության էր արժանացրել՝ միայն ցեմենտի վրա տարածելու տարբերակով՝ 1 տարի ժամկետով: Դրանից հետո «ԱրարատՑեմենտ»-ի շատ աշխատակիցները, աշխատանքիցազատման մասին ծանուցագրեր ստանալով, բողոքի ակցիա էին իրականացնում: Գործարանի տնօրինությունը պարզաբանել էր, որ ցեմենտի արտադրման ծախսերը շատ են, ինքնարժեքը բարձր է:

Հայերեն

Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփում

Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել

Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37,5 մլրդ դոլար. Պենտագոնը նոր ֆինանսավորում է խնդրել Կոնգրեսից

«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը