Կառավարությունն առաջարկեց Բաբկեն Թունյանի ներկայացրած նախագծի փոխարեն արագացված կարգով քննարկել ԱԺ-ում գտնվող գործադիրի նախաձեռնությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն առաջարկեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի փոխարեն քննարկել խորհրդարանում գտնվող կառավարության ներկայացրած նախաձեռնությունը, որը ներառում է նաև պատգամավորի առաջարկները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին որոշումը կայացվեց կառավարության ապրիլի 25-ի նիստում: Այն ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Նախաձեռնության հեղինակի հետ կոմիտեի նիստում քննարկում է տեղի ունեցել: Ամբողջությամբ համաձայնելով նպատակի հետ, ըստ որի ՓՄՁ ոլորտի հարկային միջավայրը հնարավորինս շուտ բարելավելու նպատակադրում է ընկած այս նախաձեռնության հիմքում, նաև խնդիր կապված նրա հետ, որ ապրիլի 20-ը վերջնաժամկետ էր հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար: Այստեղ նախաձեռնությունը վերաբերում էր շրջանառության հարկի շեմի փոփոխությանը` 58 միլիոնից 115 մլն դառնալուն, և հանրային սննդի բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար անցյալ տարվա հուլիսի 1-ից հետո ընկած կարգավորումը վերականգնելուն էր վերաբերում այս նախաձեռնությունը, որը մաս է կառավարության կողմից ԱԺ ներկայացված օրենսդրական փոփոխությունների նախագծի: Սա ոչ թե առանձին քննարկվի, այլ մենք առավելագույնս արագացված ընթացակարգով քննարկենք ԱԺ-ում գտնվող կառավարության նախաձեռնությունը, որն իր մեջ ներառում է այս երկու հարցերի կարգավորումը»,- ասաց Ջանջուղազյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ Հարկային օրենսգիրքը պետք է պատշաճ ձևով քննարկվի և ամբողջականության մեջ դիտարկվի, ճիշտ չէ դրա առանձին հատվածները հանել ու առանձին ընդունել:

Հայերեն

Ինդոնեզիայում յոթ օդանավակայան է փակվել հրաբխային մոխրի տարածման պատճառով

Հյուսիսային Կորեայի առաջնորդը ներկայացրել է «Կանգ Կոն» նոր կործանիչը

ԱՄՆ նախագահի բանագնացները դրական են գնահատել ուկրաինական պատերազմի հարցով մոսկովյան բանակցությունները

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը