Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ ներկրվող ցեմենտի վրա պետտուրքի սահմանումը կթանկացնի շինարարությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դեմ է ներկրվող ցեմենտի վրա պետտուրք սահմանելու մասին նախագծին, կարծում է՝ շուկայի ազատականացման հետ լուրջ խնդիր առաջացնող քայլ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ ճեպազրույցում՝ անդրադառնալով «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը:

«Դա Հայաստանում շինարարությունը թանկացնելուն միտված և, ըստ էության, մեր շուկայի ազատականացման հետ լուրջ խնդիր առաջացնող քայլ է: Դա կիսատ-պռատ նախագիծ է՝ առանց խորը քննարկումների: Մենք առաջարկեցինք համապատասխան մեծ քննարկումներ կազմակերպել, հետո նոր հարցը բերել առաջ»,-ասաց նա ու նշեց կարծես իրենց առաջարկն ընդունվել է:

Մարուքյանի կարծիքով՝ նախագծի հետ կապված կա նաև շահերի հարցը։ «Մենք նշել ենք, որ ԲՀԿ-ի պատգամավորները շահերի բախման հետ կապված խնդիրներ ունեն»,-նշեց խմբակցության ղեկավարը:

ԱԺ ճեպազրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը անդրադառնալով շահերի բախման վերաբերյալ հնչեցրած հարցին՝ նշել էր, որ Գագիկ Ծառուկյանը հավատարմագրային կառավարման է հանձնել «ԱրարատՑեմենտ» գործարանը և հարցն ընդհանրապես բիզնես շահերին չի վերաբերում: ԲՀԿ-ն առաջարկում է պետտուրք սահմանել նաև ներկրվող կլինկերի վրա:

ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 19-ին առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության կողմից ներկայացված՝ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար 22 հազար դրամ տուրք է սահմանվում: ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն դեմ էին քվեարկել նախագծին:

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել և հավանության էր արժանացել«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է տեղական արտադրանքը խրախուսելու նպատակով Իրանից ներկրվող ցեմենտի համար սահմանել պետտուրք:Կառավարության ներկայացրած նախագծով և ցեմենտի, և կլինկերի համար առաջարկվել էր տուրքի նույն չափը: Սակայն նախագծի զեկուցող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել էր, որ եթե պատգամավորները նպատակահարմար գտնեն մեկիվրա տարածել, մյուսի վրա ոչ, կքննարկեն դա առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում: Արդյունքում հանձնաժողովը նախագիծը հավանության էր արժանացրել՝ միայն ցեմենտի վրա տարածելու տարբերակով՝ 1 տարի ժամկետով:Դրանից հետո «ԱրարատՑեմենտ»-ի շատ աշխատակիցները, աշխատանքիցազատման մասին ծանուցագրեր ստանալով, բողոքի ակցիա էին իրականացնում:

Հայերեն

Ինդոնեզիայում յոթ օդանավակայան է փակվել հրաբխային մոխրի տարածման պատճառով

Հյուսիսային Կորեայի առաջնորդը ներկայացրել է «Կանգ Կոն» նոր կործանիչը

ԱՄՆ նախագահի բանագնացները դրական են գնահատել ուկրաինական պատերազմի հարցով մոսկովյան բանակցությունները

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը