ԱԺ հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը վստահեցնում է` ցեմենտի վերաբերյալ նախագիծը քննարկելու են լսելով տարբեր կողմերի կարծիքները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կստեղծի աշխատանքային խումբ, որը մինչ երկրորդ ընթերցում մանրամասն կքննարկի ներկրվող ցեմենտի համար պետտուրք սահմանելու մասին նախագիծը: Կլսեն ինչպես արտադրողների, այնպես էլ շինարարական ընկերությունների ու տնտեսագետների կարծիքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ ճեպազրույցում այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Կայանալու է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում ցեմենտի թեմայով աշխատանքային խումբ ստեղծելու հարց է: Աշխատանքային խմբում ներգրավված կլինեն թե տնտեսական հարցերի հանձնաժողովի, թե այլ հանձնաժողովի ներկայացուցիչներ, թե կառավարության ներկայացուցիչներ: Աշխատանքային խմբի քննարկումներին հրավիրելու ենք թե ցեմենտ արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին, թե շինարարական ընկերություններին, թե աուդիտորներին ու տնտեսագետներին: Թեկուզ կարճ ժամանակում մինչ երկրորդ ընթերցումը փորձելու ենք բոլոր հարցերի պատասխանները մանրամասն ստանալ»,-ասաց Թունյանը:

Նա նշեց, որ կառավարությունն ի սկզբանե նախագծով առաջարկում էր ցեմենտի և հումքի` կլինկերի վրա պետական տուրք սահմանել: Թունյանը ասաց` քանի որ հստակ հիմնավորումներ չեն լսել ու չեն տեսել դրա ազդեցության գնահատականը, այս պահին ցեմենտի հումքի վրա պետտուրք կիրառելը ոչ նպատակահարմար են համարում: Պատգամավորը նշեց, որ եթե բերվեն պատշաճ հիմնավորումեր, որտեղ հաշվի առնված կլինեն բոլոր արտադրողների շահերը, կմտածեն: Նա նաև վստահեցրեց, որ նախագիծը որևէ մեկի դեմ ուղղված չէ:

ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 19-ին առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության կողմից ներկայացված՝ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար 22 հազար դրամ տուրք է սահմանվում: ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն դեմ էին քվեարկել նախագծին: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները վստահեցնում են, որ օրինագիծը բացարձակապես որևէ կերպով Գագիկ Ծառուկյանի` հավատարմագրման հանձնված բիզնեսին` «ԱրարատՑեմենտ»-ին չի վնասում և Ծառուկյանի հետ կապված խնդիր չկա, այստեղ պոտենցիալ գործազրկության վտանգն է, հնարավոր են աշխատատեղերի կրճատում` հաշվի առնելով կլինկերի ներմուծման դեպքում հնարավոր հետևանքները:

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել և հավանության էր արժանացել«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է տեղական արտադրանքը խրախուսելու նպատակով Իրանից ներկրվող ցեմենտի համար սահմանել պետտուրք:Կառավարության ներկայացրած նախագծով և ցեմենտի, և կլինկերի համար առաջարկվել էր տուրքի նույն չափը: Սակայն նախագծի զեկուցող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել էր, որ եթե պատգամավորները նպատակահարմար գտնեն մեկի վրա տարածել, մյուսի վրա ոչ, կքննարկեն դա առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում: Արդյունքում հանձնաժողովը նախագիծը հավանության էր արժանացրել՝ միայն ցեմենտի վրա տարածելու տարբերակով՝ 1 տարի ժամկետով:Դրանից հետո «ԱրարատՑեմենտ»-ի շատ աշխատակիցները, աշխատանքից ազատման մասին ծանուցագրեր ստանալով, բողոքի ակցիա էին իրականացնում:

Հայերեն

Ինդոնեզիայում յոթ օդանավակայան է փակվել հրաբխային մոխրի տարածման պատճառով

Հյուսիսային Կորեայի առաջնորդը ներկայացրել է «Կանգ Կոն» նոր կործանիչը

ԱՄՆ նախագահի բանագնացները դրական են գնահատել ուկրաինական պատերազմի հարցով մոսկովյան բանակցությունները

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը