Հասարակական

Հայկ Մարությանն այցելել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 2 երևանաբնակներին

1 րոպեի ընթերցում

Հայկ Մարությանն այցելել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 2 երևանաբնակներին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Հայոց ցեղասպանությունը վերապրած երևանաբնակներին՝ 107-ամյա Անդրանիկ Մաթևոսյանին և 111-ամյա Մարի Կիրակոսյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Անդրանիկ Մաթևոսյանի տանը քաղաքապետին դիմավորել է նրա ամենափոքր ծոռը՝ 2 տարեկան Ռազմիկը:

Եղեռնից մազապուրծ Մարի Կիրակոսյանը Կոմիտասի հայրենակիցն է՝ գաղթել է Քոթահիա քաղաքից: Առաջին հանգրվանը Հունաստանն է եղել, բայց կարոտն ու հայրենիքի սերը 1940-ականներին նրա ընտանիքը բերել են Հայաստան:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում