Ֆրանսիայի Կլիշի քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված՝ Ազնավուրի անվան հրապարակ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Կլիշի քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հրապարակ է բացվել, որը կրում է մեծանուն ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

Հրապարակի բացման արարողությանը ներկա է եղել Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:

Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայ ժողովուրդը հիշատակում է Հայոց ցեղասպանության տարելիցը: 104 տարի առաջ հենց այդ օրը Օսմանյան կայսրության պարագլուխները Կոստանդնուպոլսում, ըստ նախօրոք պատրաստված ցուցակների, ձերբակալեցին մոտ 235 հայազգի մտավորականի: Իսկ ընդհանուր առմամբ, Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանության հետևանքով 1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը, ոչնչացվել ունեցվածքը, մշակութային ու հոգևոր ժառանգությունը։

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսվել է 1915 թվականի մայիսի 24-ի ֆրանս-բրիտանա-ռուսական համատեղ Հռչակագրի հրապարակմամբ և վերսկսվել 1965 թվականից, երբ Ուրուգվայը պետականորեն առաջինը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Հայ ժողովրդի կոտորածը որպես ցեղասպանություն ըստ միջազգային իրավունքի պաշտոնապես դատապարտել և ճանաչել են Ավստրիան, Արգենտինան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Գերմանիան, Դանիան, Իտալիան, Լեհաստանը, Լիբանանը, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Կանադան, Կիպրոսը, Հունաստանը, Նիդերլանդները, Շվեդիան, Շվեյցարիան, Չեխիան, Չիլին, Պարագվայը, Ռուսաստանը, Սլովակիան, Վատիկանը, Վենեսուելան, Ֆրանսիան:

Հայոց ցեղասպանությունը տարածքային ինքնակառավարման մարմիններից ճանաչել են Ավստրալիայի 2 նահանգ, Արգենտինայի 2 նահանգ, Կանադայի 3 քաղաք, Շվեյցարիայի 2 կանտոն, Մեծ Բրիտանիայի Ուելսը, Շոտլանդիան և Հյուսիսային Իռլանդիան, Իտալիայի 36 քաղաքային խորհուրդներ, Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյի նահանգային խորհրդարանը և ԱՄՆ 49 նահանգ: Հայերի ցեղասպանության ընդունումը պաշտոնապես պարտադիր պայման չէ Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու համար, բայց որոշ հեղինակներ կարծում են, որ Թուրքիան պետք է կատարի այդ քայլը ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին:

Հայերեն العربية English Русский

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին

«Արմավիր» ՔԿՀ ծառայողների կողմից կանխվել է օդային ճանապարհով նախատեսված փոխանցումը

Քննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու և հետագա համագործակցությունը ծավալելու հնարավորությունները

Երևանում մեկնարկել է ԱՊՀ վիճակագրական 4-րդ միջազգային ֆորումը