Սպորտ

Քննարկվել է Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցի հիմնանորոգման մի քանի տարբերակ 

1 րոպեի ընթերցում

Քննարկվել է Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցի հիմնանորոգման մի քանի տարբերակ 

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ պատգամավորներ Հովհաննես Հովհաննիսյանը, Մխիթարյան Հայրապետյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը այցելել են Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հունա-հռոմեական ըմբշամարտի մարզադպրոց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` պատգամավորները դպրոցի տնօրեն, Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանի և Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հետ շրջել են մարզադպրոցում, ծանոթացել մարզումների պայմաններին, քննարկել դպրոցի հիմնանորոգման տարբերակները, ըմբշամարտում առկա հիմնախնդիրները։

Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցը արդեն տարիներ շարունակ անմխիթար վիճակում է: Սպորտի մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ խոստացել են վերանորոգել, սակայն այն դեռևս վատ վիճակում է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում