Ադամ Շիֆը մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնգրեսական Ադամ Շիֆն ԱՄՆ-ում հայկական կազմակերպություններից մի քանիսի անդամների հետ ներկա է եղել Բըրբենքի քաղաքային խորհրդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Asbarez-ը, արարողությանը մասնակցել են քաղաքապետ Էմիլի Գաբել Լադին և քաղաքային խորհրդի անդամները: Ներկաների թվում են եղել սենատոր Էնթոնի Պորտանտինոն, Կալիֆոռնիայի խորհրդի անդամ Լոռա Ֆրիդմանը, Լոս Անջելեսի շրջանային կառավարիչ Քեթրին Բարգերը, ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Բըրբենքի մասնաճյուղի ներկայացուցիչները:

«Բարոյականության տեսանկյունից շատ կարևոր է ասել ճշմարտությունը, քանի որ ցեղասպանությունը, ցավոք, ոչ թե անցյալին, այլ ներկային առնչություն ունեցող բան է: Այսօր մենք միացել ենք մեր հայազգի քույր-եղբայրներին, մայրերին և հայրերին՝ հայտարարելով, որ ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը, և ամեն ինչ կանենք, որպեսզի ապագայում նման բան չկրկնվի»,- ասել է Շիֆը:

Ավելի ուշ երեկոյան վառվող մոմերով արարողություն է անցկացվել Բըրբենքի քաղաքապետարանի առջև:

Հայերեն العربية English Français Русский

Ռադան Սիբիհային վերանշանակել է Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնում

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈւՑՈւՄ

Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և Պակիստանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Ստամբուլում

Սուրեն Պապիկյանն այցելել է նոր կառուցվող ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ

ՄԱԿ-ը 2025 թվականը համարել է ռեկորդային հումանիտար աշխատողների նկատմամբ բռնության մակարդակով

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպանին

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են կատարել «103-ը՝ 103-ի դիմաց» ձևաչափով

«Հայաստան» դաշինքի համակիրը խոչընդոտել է 2 քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը. ՔԿ

ԱԺ-ում կայացած քննարկման հետքերով. ՀՖՖ-ն պարզաբանում է ներկայացրել Երևանում և երեք մարզերում ֆուտբոլի դպրոցների կառուցման ծրագրի վերաբերյալ

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ին օգնությունը կգնահատվի որպես մասնակցություն ագրեսիային