Հոլանդահայերը Հայոց ցեղասպանության ճանաչման համար երկրի կառավարությանը կհանձնեն հանրագիր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդներում կանցկացվեն Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներ՝ Հոլանդահայ կազմակերպությունների Ֆեդերացիայի նախաձեռնությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, մասնավորապես, ապրիլի 23-ին տեղի ժամանակով 12:00-ին նախատեսվում է բողոքի ցույց Հաագայի «Plein» հրապարակում, որի նպատակն է Նիդերլանդների կառավարությունից պահանջել ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանության փաստը: Ցույցի ընթացքում կառավարությանը կներկայացվի հանրագիր:

Ապրիլի 24-ին Ասենի «Դե Բոսկամպ» գերեզմանատանը ոգեկոչման արարողություն կանցկացվի Մեծ Եղեռնի հուշարձանի մոտ:

Հայերեն العربية English Français Русский