Պետությունը Իրանից ներկրվող ցեմենտի համար պետտուրք սահմանող օրենքի ընդունումից առաջ կանցկացնի քննարկում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարական է տվել ևս մեկ անգամ, հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը, քննարկում կազմակերպել նախքան Իրանից ներկրվող ցեմենտի համար պետտուրք սահմանելու մասին օրենքի ընդունումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի կազմակերպած ցեմենտի օրինագծի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկմանը հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության արդյունաբերական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը:

«Պետք է հաշվի առնել կառուցապատողների, ցեմենտ օգտագործողների շահերը: Օրենքը քննարկման փուլում է, և դեռ ԱԺ-ի լիագումար նիստի օրակարգ պետք է ներառվի: Հաշվի առնելով նաև կլինկերի հետ կապված խնդիրները, որոնք բարձրաձայնվեցին թե կազմակերպությունների, թե արտադրողների կողմից, Վարչապետը հանձնարարական է տվել ևս մեկ անգամ, հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը, քննարկում կազմակերպել՝ նախքան նման օրենքի ընդունումը: Կարծում եմ, առաջիկայում այդ քննարկումը կլինի»,-ասաց Եգանյանը:

Նա նշեց, սակայն, որ օրենքի նախագիծն ի սկզբանե մշակվել է՝ հիմք ընդունելով տեղական արտադրողների շահերի պաշտպանությունը: Նա նկատեց, որ 15-20 դոլար ցեմենտի արժեքը Իրանի հետ սահմանին բավականին ցածր գին էր, և նման գնով Հայաստան ներկրելը լուրջ վտանգ էր հայկական արտադրանքի ծավալների համար: Այդ թեմայով տարբեր քննարկումներ են եղել թե ներմուծողների, թե շինարարությամբ զբաղվող ընկերությունների և արտադրողների հետ, ինչից հետո կայացվել էր համապատասխան նախագծի մշակման որոշում և դրվել քննարկման:

Եգանյանը նաև ներկայացրեց որոշակի թվային տվյալներ: Ցեմենտի արտադրության ոլորտում նախորդ տարի աճ է արձանագրվել: 2018-ին Հայաստանում իրացման ծավալը կազմել է 700 հազար տոննայից ավել, որից 180 հազար տոննան ներկրվել է, իսկ 540 հազար տոննան արտադրվել է տեղում: Սակայն ներկրվող ցեմենտի ծավալներն աճել են 3.3 անգամ:

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել և հավանության էր արժանացել օրենքի նախագիծ, որով նախատեսվում է տեղական արտադրանքը խրախուսելու նպատակով Իրանից ներկրվող ցեմենտի համար սահմանել պետտուրք: Դրանից հետո «ԱրարատՑեմենտ»-ի շատ աշխատակիցները, աշխատանքից ազատման մասին ծանուցագրեր ստանալով, բողոքի ակցիա էին իրականացնում: Ընկերությունից մեկնաբանել են՝ խնդիրն այն է, որ առաջարկվող նախագծով պետտուրք չի սահմանվում Իրանից ներկրվող կլինկերի համար, ինչը անհավասար պայմաններ է ստեղծում տեղական արտադրանքի համար:

Հայերեն

Ինդոնեզիայում յոթ օդանավակայան է փակվել հրաբխային մոխրի տարածման պատճառով

Հյուսիսային Կորեայի առաջնորդը ներկայացրել է «Կանգ Կոն» նոր կործանիչը

ԱՄՆ նախագահի բանագնացները դրական են գնահատել ուկրաինական պատերազմի հարցով մոսկովյան բանակցությունները

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը