Սպորտ

Տոկիո-2020 խաղերի տոմսերի վաճառքի առաջին փուլը կմեկնարկի մայիսին 

1 րոպեի ընթերցում

Տոկիո-2020 խաղերի տոմսերի վաճառքի առաջին փուլը կմեկնարկի մայիսին 

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի` Տոկիո-2020-ի տոմսերն առաջին անգամ վաճառքի կհանվեն մայիսի 9-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է խաղերի կազմկոմիտեն: Տոմսերը գնելու հնարավորությունը կխաղարկվի հատուկ վիճակախաղի միջոցով: Ցանկության դեպքում երկրպագուները պետք է հատուկ կերպով գրանցվեն Օլիմպիական խաղերի կայքէջում և թողնեն համապատասխան դիմում: Գնորդները պետք է լինեն Ճապոնիայի բնակիչներ: Խաղարկության արդյունքները կհայտարարվեն հունիսի 20-ին:

Իսկ ահա աշնանը կսկսվի տոմսերի վաճառքի երկրորդ փուլը:

Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն արդեն իսկ հասցրել է ներկայացնել խաղերի ջահը: Օլիմպիական խաղերի ջահը կշռում է 1,2 կգ և ունի ոսկե սակուրայի տեսք: Ջահը վերևից հիշեցնում է սակուրայի ծաղիկ, որը զուգորդվում է Ճապոնիայի հետ:32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կվառվի 2020 թվականի մարտի 11-ին, ըստ ավանդույթի, Հունաստանում: Այն Ճապոնիա կտեղափոխվի 2020 թվականի մարտի 20-ին: Իսկ ջահի փոխանցումավազքը կսկսվի Ֆուկուսիմայում: 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերը կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում