Նոր Հարավային Ուելսի վարչապետը ելույթ կունենա Հայոց ցեղասպանության տարելիցի հիշատակի երեկոյին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի նորընտիր վարչապետ Գլեդիս Բերեջիքլյանն ապրիլի 24-ին Սիդնեյում ելույթ կունենա Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի երեկոյի ընթացքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջոցառումը կազմակերպել է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը:

«Մեզ համար մեծ պատիվ է, որ Հայոց ցեղասպանության ազգային հիշատակի երեկոյին մեզ իր ներկայությամբ կպատվի վարչապետ Գլեդիս Բերեջիքլյանը: Զարմանալի չէ, որ նախորդ ամիս պատմություն կերտած վարչապետի՝ հայկական հարցը հիշելու ու առաջ մղելու հանձնառությունը շարունակում է լինել ավելի ուժեղ, քան երբևէ»,- ասվում է հանձնախմբի հայտարարության մեջ:

Երեկոյի ընթացքում ելույթ կունենա նաև Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Մելանի Օ՛Բրայանը:

Մարտին ավստրալահայ գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը Նոր Հարավային Ուելս նահանգում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում հաղթանակ էր տոնել՝ դառնալով առաջին կին գործիչը, ով ընտրվել է նահանգի վարչապետի պաշտոնում:

Գլեդիս Բերեջիկլյանը Նոր Հարավային Ուելսի վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականից: Այդ ժամանակ Լիբերալ կուսակցության առաջնորդ Մայք Բայրդը հրաժարական էր տվել, և կուսակցության անդամները միաձայն նոր առաջնորդի և նահանգի ղեկավարի պաշտոնում ընտրել էին հենց Բերեջիկլյանին:

Հայերեն العربية English Français

Ռադան Սիբիհային վերանշանակել է Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնում

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈւՑՈւՄ

Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և Պակիստանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Ստամբուլում

Սուրեն Պապիկյանն այցելել է նոր կառուցվող ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ

ՄԱԿ-ը 2025 թվականը համարել է ռեկորդային հումանիտար աշխատողների նկատմամբ բռնության մակարդակով

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպանին

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են կատարել «103-ը՝ 103-ի դիմաց» ձևաչափով

«Հայաստան» դաշինքի համակիրը խոչընդոտել է 2 քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը. ՔԿ

ԱԺ-ում կայացած քննարկման հետքերով. ՀՖՖ-ն պարզաբանում է ներկայացրել Երևանում և երեք մարզերում ֆուտբոլի դպրոցների կառուցման ծրագրի վերաբերյալ

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ին օգնությունը կգնահատվի որպես մասնակցություն ագրեսիային