Սպորտ

Արթուր Ալեքսանյանը կմասնակցի Եվրոպական երկրորդ խաղերին  

1 րոպեի ընթերցում

Արթուր Ալեքսանյանը կմասնակցի Եվրոպական երկրորդ խաղերին  

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կմասնակցի Եվրոպական երկրորդ խաղերին:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը: «Եվրոպական խաղերի մասնակիցների կազմում փոփոխություն կլինի, և կփոխվի ներկայիս թիմը: Բայց հիմա չեմ հայտարարի կազմը: 60 կգ քաշային կարգում մրցակցություն է սպասվում: Իսկ մնացած քաշային կարգերում հետագայում կկողմնորոշվենք: Արթուր Ալեքսանյանը 99 տոկոսով կմասնակցի Եվրոպական խաղերին»,-ասաց մասնագետը:

Եվրոպական խաղերին Հայաստանը կներկայացնեն մարզիկներ 60 կգ, 67 կգ, 77 կգ, 87 կգ և 97 կգ քաշային կարգերում:

Եվրոպական երկրորդ խաղերը կանցկացվեն Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հունիսի 21-30-ը: Այս տարի խաղերին կմասնակցեն մոտ 4000 մարզիկ եվրոպական 50 երկրից: Մասնակիցները կմրցեն 15 մարզաձևերում` խաղարկելով 199 մեդալների հավաքածու:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում