Քաղաքականություն

Մնացականյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ կքննարկի ԼՂ խնդիրը. Ֆրանսիայի ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Մնացականյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ կքննարկի ԼՂ խնդիրը. Ֆրանսիայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը Հայաստանի իր գործընկերոջ՝ Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման ընթացքում կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, նշվում է, որ նախարարները կքննարկեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցած վերջին քննարկումները: Հանդիպման շրջանակում Ժան-Իվ Լը Դրիանը կվերահաստատի Ֆրանսիայի հանձնառությունը՝ կարգավորելու հակամարտությունը բանակցային ճանապարհով:

Զրուցակիցները կանդրադառնան նաև հայ-ֆրանսիական երկարամյա բարեկամական հարաբերություններին, տարբեր՝ այդ թվում և հումանիտար, գիտության ու մշակութային ոլորտներում փոխգործակցության շարունակությանն ու խորացմանն առնչվող հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում