Արարատ Միրզոյանը վստահեցնում է` ՍԴ դատավորի թեկնածուի համար արհեստական խոչընդոտներ չեն ստեղծվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի խոսքով` ինքը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Գոռ Հովհանիսյանի փաստաթղթերի անճշտությունները շտկելու համար հնարավորություն է տվել և վստահեցնում է, որ արհեստական խոչընդոտներ չեն ստեղծվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միրզոյանը այս մասին խոսեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Թեկնածուի փաստաթղթերում ձևական սխալները շտկելու համար ժամանակ է տրվել: Որպեսզի հնարավորություն տրվի իրավասու մարմին` Հանրապետության նախագահին իրականացնել իրեն վերապահված լիազորությունները, հնարավորություն ենք տվել գրանցվել թեկնածուին, այնուհետև նամակով դիմել եմ, առաջարկել ձևական սխալները շտկելու համար ամեն ինչ ուղարկել հայերեն: Հանրապետության նախագահն իր հերթին տեղեկացրել է թեկնածուին, թեկնածուն ուղարկել է որոշ փաստաթղթեր, որոնք մասամբ փարատում են մտահոգությունները լեզվի մասով և այլն, մասամբ էլ առաջացնում են այլ հարցեր: Գոռ Հովհաննիսյանի համար արհեստական խոչընդոտ ոչ միայն չի ստեղծվել, այլ ճիշտ հակառակը` թերի ներկայացված փաստաթղթերի թերությունները և բացերը շտկելու համար նոր հնարավորություն է ընձեռվել»,-ներկայացրեց Միրզոյանը:

Անդրադառնալով հնչող տեսակետներին, թե մեկ այլ թեկնածուի են տեսնում, դրա համար ամեն ինչ արվում էր, որ Գոռ Հովհաննիսյանը չընտրվի, նա նշեց. «Եթե այդպես լիներ, ես ունեի բոլոր հնարավորությունները ի սկզբանե չգրանցելու Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը: Որպեսզի օրենքի տառից կառչելով ձևական պատճառաբանությամբ չսահմանափակվի այդ հնարավորությունը, թեկնածությունը գրանցվել է, և հետո դիմել ենք, որ փաստաթղերն ուղարկեն հայերենը»-եզրափակեց Միրզոյանը:

Փակ քվեարկության արդյունքներն ամփոփվեցին րոպեներ առաջ: Հովհաննիսյանը պաշտոնը զբաղեցնելու համար չստացավ բավարար ձայներ:

Հայերեն

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ