Air France-ը կապահովի Նոտր Դամի վերականգնման մասնակիցների անվճար փոխադրումը
1 րոպեի ընթերցում
![Air France-ը կապահովի Նոտր Դամի վերականգնման մասնակիցների անվճար փոխադրումը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/04/971503.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Air France ընկերությունն անվճար կտեղափոխի բոլոր այն մասնագետներին, որոնք կմասնակցեն հրդեհից հետո Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Air France-ի եւ Air France-KLM-ի թիմերն ամբողջ աշխարհում խորապես ցնցված եւ վշտացած են հրդեհի պատճառով: Հենց դրա համար Էլ Air France-KLM-ի գլխավոր տնօրեն Բենջամին Սմիթը որոշում Է ընդունել Անն-Մարի Կուդերի՝ Air France-KLM-ի նախագահի, եւ Անն Ռիգայի՝ Air France-ի գլխավոր տնօրենի հետ միասին, որ Air France-ը կապահովի Փարիզի Նոտր Դամ տաճարի վերականգնման բոլոր պաշտոնական մասնակիցների փոխադրումը»,-ասված Է Air France-ի հայտարարության մեջ:
Բացի այդ նշվում Է, որ մոտ ժամանակներս ընկերության հաճախորդների շրջանում «միջոցների կամավոր հանգանակության համակարգ» կստեղծվի տաճարի վերակառուցման ֆինանսավորմանն օգնելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: