Մշակույթ

Սրբուհի Սարգսյանը ներկայացրել է եվրատեսիլյան «Walking out» երգի քավր տարբերակը

1 րոպեի ընթերցում

Սրբուհի Սարգսյանը ներկայացրել է եվրատեսիլյան «Walking out» երգի քավր տարբերակը

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակ Սրբուհի Սարգսյանը ներկայացրել է եվրատեսիլյան «Walking out» երգի քավր տարբերակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` քավրը ստեղծվել է հայտնի երաժիշտ ու ջազմեն Վահագն Հայրապետյանի հետ համագործակցության արդյունքում: Այն ջազային ոճում է:

«Շատ ուրախ եմ, որ երգս նորովի եմ ներկայացրել հանդիսատեսին, հուսով եմ՝ այն բոլորին դուր կգա և շատ երջանիկ եմ, որ համագործակցել ենք Վահագն Հայրապետյանի հետ», - նշել է Սրբուկը:

«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթն այս տարի տեղի կունենա մայիսի 14-ին Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում:

Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2006 թվականից:Մեր առաջին ներկայացուցիչը մրցույթում եղել էԱնդրեն: Հայաստանը հեղինակավոր մրցույթում ներկայացրել են Հայկոն, Ինգա և Անուշ Արշակյանները, Եվա Ռիվասը, Սիրուշոն, Էմմին, Արամ Mp3-ն, «Դորիանս» ռոք խումբը,«Genealogy» նախագիծը, Իվետա Մուկուչյանը, Արծվիկը, Սևակ Խանաղյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում