Հայ ըմբիշները մտնում են գորգ հաղթանակի համար. Արսեն Հարությունյանն ապացուցեց, որ լավ պատրաստված մարզիկը հասնում է հաջողության

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը հայ երիտասարդ ըմբիշներից լավ արդյունքներ է ակնկալում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կուրղինյանը նշեց, որ հայ մարզիկները բոլորն էլ մտնում են գորգ հաղթանակի համար, իսկ արդյունքները ցույց կտան մեդալները: «Արսեն Հարությունյանն ապացուցեց, որ գոյություն չունի անուն, երկիր, այլ կա միայն լավ պատրաստված մարզիկ: Նույն էլ Վազգեն Թևանյանի դեպքում, երբ կարողացավ հաղթել աշխարհի ուժեղագույն ըմբիշներից մեկին»,- ասաց գլխավոր մարզիչը:

Ըստ Կուրղինյանի, հավաքականում կարող է սերնդափոխություն լինել, երիտասարդ ըմբիշները ունակ են լավ արդյունքի հասնել: «Մինչև «Տոկիո 2020»-ը կփորձենք անել ամեն ինչ, որպեսզի տղաները կարողանան լավ մասնակցել: Նրանք ունեն այդ հնարավորությունը և ոչ միայն նրանք, այլ նաև ամբողջ թիմը: Ես ոչ ոքի չեմ առանձնացնում: Մինչև Եվրոպական խաղերն ունենք հավաքներ, այդ ընթացքում կընտրենք այն մարզիկներին, որոնք կմեկնեն մրցմանը: Կախված անցկացրած մարտերից՝ կորոշվի, ով է լավագույնը»,- հավելեց նա:

Մարզիչները գոհ են թիմի բարոյահոգեբանական վիճակից, մարզիկների փոխհարաբերություններից: Կուրղինյանի խոսքով` առաջնայինը թիմային ոգին է` ոչ թե արդյունքները:

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպական խաղերի 4 ուղեգիր է նվաճել` 57 կգ, 65կգ, 97կգ և 125 կգ քաշային կարգերում:

Հայաստանի ազատ ոճի հավաքականի կազմում Բուխարեստում կայացած Եվրոպայի առաջնությունում միակ ոսկե մեդալը ապրիլի 10-ին նվաճել է 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը: Վազգեն Թևանյանը էլ Սերբիայում մարտի 9-ին դարձել էր մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն:

Հայերեն Русский

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26

Երևանում Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

ԿԸՀ-ն «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 12 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել

Մանուել Տուլիպան ճանաչվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն մարզիչ