ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Թաթուլ Ստեփանյանը նշանակվել է Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ կառավարության e-gov.am պաշտոնական կայքը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Թաթուլ Ստեփանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ»,- նշված է որոշման մեջ: