Հասարակական

ՔԿ-ն քննություն է կատարում՝ դպրոցի տնօրենի կողմից կատարված պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու դեպքի հանգամանքները պարզելու համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու և յուրացումներ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում տվյալներ են ձեռք բերվել Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի նախկին տնօրենի կողմից մի շարք չարաշահումներ կատարելու վերաբերյալ: Մասնավորապես՝ նշված դպրոցի նախկին տնօրենը 2011 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին և 2014 թվականի սեպտեմբերից մինչև 2015 թվականի սեպտեմբերը որպես հավաքարար աշխատանքի է ընդունել Երևան քաղաքի բնակչուհու, ով աշխատանքի չի ներկայացել, իսկ 2012 թվականի փետրվարից մինչև 2014 թվականի հուլիսը որպես լաբորանտ աշխատանքի է ընդունել իր դստերը, ով նշված ժամանակահատվածում սովորել է «Մխիթար Հերացու» անվան ԵՊԲՀ-ում և փաստացի չի աշխատել: Երևանի բնակչուհու անվամբ ընդհանուր առմամբ դուրս է գրվել 850.000, իսկ տնօրենի դստեր անվամբ՝ 2.180.000 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, ըստ նախնական տվյալների՝ տարբեր ԱՁ-երից դպրոցի համար տարբեր ապրանքներ են ձեռք բերվել, որոնք դպրոցը փաստացի չի ստացել: Ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018 թվականի նոյեմբերի 30-ին դպրոցի նախկին տնօրենը ՍՊ ընկերությունից դպրոցի համար ձեռք է բերել 372.440 ՀՀ դրամի ընդհանուր արժողությամբ տնտեսական ապրանքներ, որոնցից միայն մոտ 74.000 ՀՀ դրամի ապրանքներ են բերվել դպրոց, իսկ նշված հարցը կարգավորելու համար վերջինս հետին ամսաթվով կնքել է դպրոցի համար իբրև ձեռք բերված ապրանքներն ի պահ հանձնելու պայմանագիր: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում: Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն Русский

ՀՀ վարչապետն ու Էստոնիայի խորհրդարանի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային նշանակության հարցերի վերաբերյալ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն արգենտինացի իրավաբանների և լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի աղետալի հետևանքներին

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը երրորդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

Փեզեշքիանը և Ալիևը համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել

ՀՀ ԱԽ քարտուղարը «Համաշխարհային անվտանգություն ֆորում»-ի ընթացքում անդրադարձել է Հայաստանի էներգետիկ անվտանգության բազմազանեցման կարևորությանը

Իրանի նավահանգստում պայթյունի զոհերի թիվը հասել է 46-ի

Չինաստանի ԱԳՆ-ն հերքում է Թրամփի պնդումները Սի Ծինփինի հեռախոսազանգի մասին

Փեզեշքիանի այցի ընթացքում Իրանի հետ բանակցություններում Ադրբեջանը կփորձի շահարկել այսպես կոչված միջանցքի հարցը. իրանագետ

Շիրակի մարզպետն ընդունել է Եվրոպայի առաջնությունում հաղթանակ տարած մարզիկներին

ՌԴ-ն անհրաժեշտության դեպքում ռազմական օգնություն ցույց կտա Հյուսիսային Կորեային՝ պայմանագրի համաձայն. Պեսկով