ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի («Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողով) նախագահ Ջանիի Բուքիքիոյի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վենետիկի հանձնաժողովի նախագահը, ողջունելով Նիկոլ Փաշինյանին, նշել է, որ ուրախ է հանդիպել Հայաստանի վարչապետին Ստրասբուրգում և քննարկել համագործակցության հարցեր:

Նիկոլ Փաշինյանը և Ջաննի Բուքիքիոն անդրադարձել են նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Վենետիկի հանձնաժողովի նախագահը նշել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները մեր երկրում անցել են ազատ և արդար միջազգային չափանիշներին համապատասխան:

Հայաստանի վարչապետը կարևորել է Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությունը` ընդգծելով Եվրոպայի խորհրդի մոնիթորինգային և խորհրդատվական մարմինների, ներառյալ Վենետիկի հանձնաժողովի նշանակալի դերը բարեփոխումների օրակարգի իրականացման գործում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական օժանդակությունը մեր երկրի օրենսդրությունը միջազգային չափանիշներին ներդաշնակեցնելու գործում: ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով` Հայաստանն առաջընթաց է արձանագրում ժողովրդավարության ամրապնդման, դատական համակարգի կատարելագործման, մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ, և ժողովրդավարությունը մեր հասարակության ներքին համոզմունքն է և հիմնարար արժեքը:

Նիկոլ Փաշինյանը և Ջաննի Բուքիքիոն քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր` մասնավորապես, անդրադառնալով Ընտրական օրենսգրքի բարեփոխմանը և ՀՀ օրենսդրական դաշտի կատարելագործմանը: Վարչապետը նշել է, որ Հայաստանի կառավարությունը վայելում է ժողովրդի լիակատար աջակցությունը և մանդատ է ստացել` քաղաքական և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հավակնոտ և լուրջ բարեփոխումներ իրականացնելու համար: Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը եվրոպական արժեքներին և նշել, որ ՀՀ կառավարությունը ներդնելու է առավելագույն ջանքերը` ժողովրդավարության հզորացման, օրենքի գերակայության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության, անկախ դատական համակարգի կայացման, կոռուպցիայի դեմ պայքարի և հետայսու ևս ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումն ապահովելու համար: Այս գործում Հայաստանի վարչապետը կարևորել է Վենետիկի հանձնաժողովի և անձամբ պարոն Բուքիքիոյի հետ արդյունավետ համագործակցությունը:

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոն ողջունել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգը, այդ թվում` նաև ընտրական օրենսդրության կատարելագործման ուղղությամբ` կարևորելով ընտրական գործընթացների ինստիտուցիոնալացումը և պատրաստակամություն հայտնել օժանդակել Հայաստանին այդ գործում:

Հայերեն English Français Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում