Մակրոնը պնդել Է, որ ԵՄ-ի գագաթնաժողովներն անցկացվեն առանց Մեծ Բրիտանիայի մասնակցության. EurActiv
1 րոպեի ընթերցում
![Մակրոնը պնդել Է, որ ԵՄ-ի գագաթնաժողովներն անցկացվեն առանց Մեծ Բրիտանիայի մասնակցության. EurActiv](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/04/970900.jpg)
ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովում կարողացել Է պաշտպանել բարձր մակարդակի հանդիպումներն առանց Մեծ Բրիտանիայի մասնակցության անցկացնելու իր պահանջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 11-ին հայտնել Է EurActiv լրատվական ռեսուրսը:
ԵՄ-ի հաջորդ գագաթնաժողովը, որի թեման կդառնա «Եվրոպայի ապագան», նշանակված Է մայիսի 9-ին Ռումինիայի Սիբիու քաղաքում: «Գագաթնաժողովներն առանց Մեծ Բրիտանիայի մասնակցության անցկացնելու որոշումն ապահովվել Է Ֆրանսիայի պահանջների արդյունքում: Դա խորհրդանշական Է, քանի որ այն բովանդակում Է ուղերձ, որ բաժանման գործընթացում անշրջելիության կետը հաղթահարված Է, եւ որ Մեծ Բրիտանիան այնքան Էլ նույն մակարդակի վրա չի գտնվում, ինչ եւ ԵՄ-ի մյուս անդամ երկրները»,-գրում Է հրատարակությունը:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը գագաթնաժողովի արդյունքների շուրջ անցկացված մամուլի ասուլիսում այդ առնչությամբ կատակով նշել Է, որ հոկտեմբերի 31-ին գագաթնաժողովի անցկացման դեպքում ինքն ստիպված կլինի լքել երեկոյան նիստը, քանի որ իր լիազորությունները լրանալու են ուղիղ կեսգիշերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: