Միջազգային

Մեծ Բրիտանիան պարտավոր կլինի դուրս գալ ԵՄ-ից հունիսի 1-ին, եթե հրաժարվի Եվրախորհրդարանի ընտրություններից

3 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան պարտավոր կլինի դուրս գալ ԵՄ-ից հունիսի 1-ին, եթե հրաժարվի Եվրախորհրդարանի ընտրություններից

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան պարտավոր կլինի հունիսի 1-ին լքել Եվրամիությունը, եթե հրաժարվի Եվրախորհրդարանի՝ մայիսի 23-26-ի ընտրություններից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԵՄ-ի 27 երկրների հայտարարության մեջ, որն ընդունվել Է Բրյուսելում կայացած արտակարգ գագաթնաժողովի արդյունքներով:

«Մինչեւ հոկտեմբերի 31-ը հետաձգման վերաբերյալ սույն որոշումը դադարում Է կիրառվել 2019 թվականի մայիսի 31-ին այն դեպքում, եթե Միացյալ թագավորությունը Եվրախորհրդարանի ընտրություններ չանցկացնի ԵՄ-ի գործող օրենսդրությանը համապատասխան եւ մինչեւ 2019 թվականի մայիսի 22-ը չվավերացնի դուրս գալու մասին համաձայնագիրը»,- նշվում Է դրանում:

Փաստաղթղում ընդգծվում Է, որ ԵՄ-ն հետաձգման ժամանակաշրջանի ընթացքում ակնալում Է Մեծ Բրիտանիայի «կառուցողական ու պատասխանատու գործելակերպը» հանրակցության կողմից որոշումների ընդունման գործընթացում: «Միացյալ Թագավորությունը պետք Է օժանդակի Եվրամիության խնդիրների կատարմանը եւ ձեռնպահ մնա ցանկացած այնպիսի միջոցառումներից, որոնք կարող են սպառնալիքի տակ դնել ԵՄ-ի նպատակների իրագործումը, մասնավորապես, որոշումների ընդունման գործընթացներում»,- նշվում Է դրանում:

Վերջին հայտարարությունն արվել Է առաջիկա եվրոպական ընտրությունների եւ Եվրահանձնաժողովի կազմի փոփոխման կապակցությամբ: Այսպես, Բրյուսելը զգուշանում Է, որ Մեծ Բրիտանիան կարող Է խոչընդոտել Եվրահանձնաժողովի եւ Եվրախորհրդի նախագահների պաշտոններում որոշակի թեկնածուների նշանակմանը: Ընդսմին ԵՀ-ի եւ Եվրախորհրդի ներկայիս ղեկավարներ Ժան Կլոդ Յունկերը եւ Դոնալդ Տուսկն ամփոփիչ մամուլի ասուլիսում ընդգծել են, որ վստահում են Լոնդոնին: Ավելի վաղ ԵՄ-ի արտակարգ գագաթնաժողովում հանրակցության 27 երկրների ղեկավարները որոշում են ընդունել Brexit-ի ամսաթիվը հետաձգել մինչեւ հոկտեմբերի 31-ը եւ իրադրությունը միջանկյալ ռեժիմով քննարկել Եվրամիության՝ հունիսին կայանալիք հերթական գագաթնաժողովում:

«ԵՄ-ի գագաթնաժողովը Մեծ Բրիտանիային ճկուն հետաձգում տրամադրեց մինչեւ հոկտեմբերի 31-ը, մինչ այդ Մեծ Բրիտանիան դեռ վեց ամիս ունի: Դա բավարար ժամանակ Է , որի ընթացքում նա կարող Է վավերացնել դուրս գալու համաձայնագիրը, այդ դեպքում հետաձգումն ինքնաբերաբար կավարտվի (եւ Մեծ Բրիտանիան ԵՄ-ից կհեռանա կազմակերպված ռեժիմով): Բայց նա կարող Է նաեւ լիովին վերանայել դուրս գալու որոշումը եւ հետ կանչել Brexit-ի վերաբերյալ ծանուցումը: Եթե նա չվավերացնի դուրս գալու համաձայնագիրը, այդժամ մեզ սպասում Է «կոշտ» Brexit առանց գործարքի»,- հայտարարել Է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Եվրոպական խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին միջոցների հատկացումը և վիզաների ազատականացման երկխոսությունը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում են

Արտաքին քաղաքականություն

Եվրոպական խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին միջոցների հատկացումը և վիզաների ազատականացման երկխոսությունը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում են

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Քաղաքականություն

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

Տնտեսություն

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

Քաղաքականություն

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

Քաղաքականություն

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Տնտեսություն

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Տնտեսություն

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Քաղաքականություն

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

Եվրոպա

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում