Տնտեսություն

Գեղարքունիքի մարզում սկսվել է գարնանացանը

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում սկսվել է գարնանացանը

ԳԱՎԱՌ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն երկրորդ օրն է, ինչ Գեղարքունիքի մարզի առանձին համայնքների ցածրադիր գոտիներում սկսվել է գարնանացանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի Գեղամասար, Մեծ Մասրիկ եւ Երանոս համայնքների աշխատակազմերից, արդեն մի քանի տասնյակ հեկտարների վրա ցանք է կատարվել, եւ գարնանացանը սկսում է թափ հավաքել:

Մեծ Մասրիկի գյուղապետ Արմեն Ասատրյանի խոսքով՝ իրենց համայնքում հիմնականում ցանում են գարի եւ բազմամյա խոտաբույսեր: Եղանակը շատ բարենպաստ է գարնանացանի համար: Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի հավաստիացմամբ՝ գարնանացանը երկու օր առաջ մեկնարկել է համայնքի Փամբակ, Դարանակ, Գեղամասար, Արեգունի, Ավազան, Փոքր Մասրիկ բնակավայրերում: Երանոս համայնքի ղեկավար Սաշա Բավեյանի ներկայացմամբ՝ արդեն երրորդ օրն է, ինչ Երանոսի ցածրադիր գոտում ընթանում է գարնանացան գարու եւ ցորենի ցանքը: «Ցածրադիր գոտում այս տարի հացահատիկի ցանքերը կհասնեն մինչեւ 100 հեկտարի՝ նախորդ տարվա 80 հեկտարի դիմաց: Որոշակիորեն կաճեն գարնանացան ցանքատարածքները նաեւ բարձրադիր գոտիներում: Մենք քաջալերում ենք մեր բնակիչներին, բացատրական աշխատանք տանում, որպեսզի դեմքով շրջվեն դեպի գյուղատնտեսությունը: Հուսամ, որ այս տարի լավ արդյունքներ կունենանք»,- նշեց Սաշա Բավեյանը:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում