Մահացել է Անգելա Մերկելի մայրը
1 րոպեի ընթերցում
![Մահացել է Անգելա Մերկելի մայրը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/04/970850.jpg)
ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 90 տարեկանում մահացել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մայրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մահվան լուրը հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը:
«Մենք խնդրում ենք հարգել կանցլերի և նրա ընտանիքի անձնական տարածքը»,- ասել է նա:
Այս պահին Անգելա Մերկելը գտնվում է Բրյուսելում՝ մասնակցելու Brexit-ի հարցով Եվրամիության արտահերթ գագաթնաժողովին: