Սպորտ

Ըմբիշ Դավիթ Սաֆարյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում 

1 րոպեի ընթերցում

Ըմբիշ Դավիթ Սաֆարյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում 

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամները դեռևս մեդալներ չեն նվաճել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը կարող էր պայքարել բրոնզե մեդալի համար։ Նա սփոփիչ գոտեմարտ պետք է անցկացներ Բելառուսը ներկայացնող Հուսեին Շահբանովի հետ, սակայն չի ներկայացել մրցագորգ:

70 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը իրավունք էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, և նրա հակառակորդն էր Մագոմեդռասուլ Գաջիմագոմեդովը, բայց հայ ըմբիշը պարտվեց 1:7 հաշվով:

Հայաստանի ընտրանու մյուս անդամներից Արսեն Հարությունյանը հաղթանակ է տոնել առաջին գոտեմարտում` 14:8 հաշվով հաղթելով Ուկրաինան ներկայացնող Վոլոդիմիր Բուրուկովին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում