Սպորտ

Սաֆարյանը և Թևանյանը կարող են պայքարել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների համար 

1 րոպեի ընթերցում

Սաֆարյանը և Թևանյանը կարող են պայքարել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների համար 

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Դավիթ Սաֆարյանը և Վազգեն Թևանյանը կարող են դառնալ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը կարող է պայքարել բրոնզե մեդալի համար։ Նա սփոփիչ գոտեմարտ կանցկացնի Բելառուսը ներկայացնող Հուսեին Շահբանովի հետ:

70 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը իրավունք է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, և նրա հակառակորդը կլինի Մագոմեդռասուլ Գաջիմագոմեդովը:

Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ կմտնեն 4 հայ մարզիկներ: 61 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը որակավորման փուլում ուժերը կչափի Ուկրաինան ներկայացնող Վոլոդիմիր Բուրուկովի հետ: 74 կգ քաշային կարգում Վարուժան Կաջոյանը կգոտեմարտի վրացի Ավթանդիլ Կենտչաձեի, իսկ 86 կգ քաշային կարգում Հովհաննես Մխիթարյանի մրցակիցը որակավորման փուլում կլինի հույն Գեորգիոս Սավուլիդիսը, 125 կգ քաշային կարգում Անդրանիկ Գալստյանը 1/8 եզրափակիչում ուժերը կչափի լատվիացի Դմիտրիս Միհալովսի հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում