Մշակույթ

Մխիթար Հայրապետյանն այցելել է Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոն և երկրագիտական թանգարան

2 րոպեի ընթերցում

Մխիթար Հայրապետյանն այցելել է Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոն և երկրագիտական թանգարան

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի հետ ապրիլի 5-ին այցելել է Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոն և Եղեգնաձորի երկրագիտական թանգարան։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի գրասենյակից։

«Հագեցած այցի շրջանակներում պատգամավորը և մարզպետը եղել են գրադարանում, թատրոնի վերանորոգված դահլիճում, երգի ու պարի՝ տարբեր ժանրերի պարապմունքների ականատես եղել։ Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ մարզերում երեխաների ու պատանիների համար մշակութային օջախները հետաքրքրություն են ներկայացնում և դասերից հետո ազատ ժամանակը նրանք նախընտրում են անցկացնել հենց այսպիսի վայրերում։

Մշակույթի տան սաները մշտապես մասնակցում են հանրապետական մրցույթների, զբաղեցնում մրցանակային տեղեր։ Այնուհետև այց է կատարվել Եղեգնաձորի երկրագիտական թանգարան։ Վերջինս ունի բացառիկ ցուցանմուշներ, որոնք կարող են մեծ հետաքրքրություն ներկայացնել Հայաստան այցելող զբոսաշրջիկների համար։

Ըստ մարզպետի՝ գովելի է, որ թանգարանի աշխատակիցները ունեն մասնագիտական անհրաժեշտ որակներ ու նվիրված են իրենց աշխատանքին։ Աշխատակիցների հետ ունեցած զրույցի ընթացքում բարձրացված հարցերից շատերին տրվեցին օպերատիվ լուծումներ, իսկ մյուս մասին, որոնք ավելի ժամանակատար են, կանդրադառնան մայրաքաղաք վերադառնալուն պես։

Հիշեցնենք, որ երեկ Մխիթար Հայրապետյանը և Տրդատ Սարգսյանը այցելել էին Արենի-1 քարանձավ»,- նշված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում