ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ արդարադատության նախարարի տեղակալներ են նշանակվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետի որոշմամբ արդարադատության նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Արտակ Ասատրյանը:
Արդարադատության նախարարի տեղակալներ են նշանակվել Տիգրան Խաչիկյանը և Աննա Վարդապետյանը: