Հասարակական

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժած քաղաքացիներին աջակցություն տրամադրելու նախագծին

2 րոպեի ընթերցում

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժած քաղաքացիներին աջակցություն տրամադրելու նախագծին

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2008 թվականի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով տուժած անձանց աջակցություն տրամադրելու մասին օրենքի նախագիծը, որը հեղինակել են ԱԺ փոխնախագահներ Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը և ընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգում:

Նախագիծը հանձնաժողովի անդամների քննարկմանը ներկայացրեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:

Մինչ նախագծին դրական եզրակացություն տալու քվեարկությունը ելույթ ունեցավ Հարակից զեկուցող Սիսակ Գաբրիելյանը : Նա մանրամասնեց, որ օրենքով կարգավորվում են 2008-ի փետրվարի 19-ին նախագահի ընտրությունների արդյունքների կապակցության բողոքի ցույցերը ցրելու գործողությունների արդյունքում 2008-ի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձություններից տուժած անձանց աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները:

Աջակցության ստանալու իրավունք ունի նշված իրադարձությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված անձի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձը, նաև այն անձը, որի առողջությանը այդ գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում