Հասարակական

171 ավտոբուսի և 15 տրոլեյբուսի մատակարարումը նախատեսվում է մինչև հոկտեմբերի վերջ. Երևանի փոխքաղաքապետ

1 րոպեի ընթերցում

171 ավտոբուսի և 15 տրոլեյբուսի մատակարարումը նախատեսվում է մինչև հոկտեմբերի վերջ. Երևանի փոխքաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նոր 171 ավտոբուսի և 15 տրոլեյբուսի մատակարարումը նախատեսվում է մինչև հոկտեմբերի վերջ, իսկ տոմսային համակարգի հետ կապված աշխատանքները կավարտվեն մինչև սեպտեմբերի 15-ը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։

Նա զեկուցեց, որ այս պահին Երևանի տրանսպորտի տոմսային համակարգի հետ կապված աշխատանքները հանձման-ընդունման փուլում են և կարծիք հայտնեց, որ մինչև սեպտեմբերի 15-ն այդ աշխատանքները կավարտվեն։

Անդրադառնալով նոր կանգառասրահներին՝ Գրիգորյանը հայտնեց, որ մինչև սեպտեմբերի 15-ը տեղադրված կլինի նոր նմուշային օրինակը։

«171 նոր ավտոբուսը և 15 տրոլեյբուսն արդեն մատակարարման փուլում է, նախատեսում ենք, որ մինչև հոկտեմբերի վերջը կմատակարարվեն»,-ասաց Սուրեն Գրիգորյանն՝ անդրադառնալով Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի համակարգի արդիականացման աշխատանքների ընթացքին։   

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում