Հակոբ Արշակյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիական ոլորտի գործակցության հեռանկարները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ԵՄ օժանդակությամբ իրականացվող ծրագրերին և նոր Հայաստանի զարգացմանն ուղղված ԵՄ առաջիկա նախաձեռնություններին։

Նախարար Հակոբ Արշակյանը նշել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացի կարևորությունը, ընդգծել ապագայի ծրագրերի նկատմամբ ունեցած մեծ ակնկալիքներն ու արդյունավետ համագործակցության հեռանկարները։

Նախարարն անդրադարձել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի զարգացմանն ուղղված քայլերին, կրթություն-գիտահետազոտական ոլորտ-արտադրություն փոխկապակցվածության արդյունքում տնտեսության առաջընթացին ուղղված ծրագրերին, ինժեներական ոլորտի զարգացմանը միտված էկոհամակարգի ստեղծման գործընթացին։

Քննարկվել են նաև Հայաստանի թվային օրակարգի ձևավորման և մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաև այդ գործընթացում ԵՄ ներգրավվածության հնարավորությունները:

Հանդիպման ավարտին Հակոբ Արշակյանը, մեկ անգամ ևս ընդգծելով ԵՄ հետ գործակցության ընդլայնման կարևորությունը, նշել է, որ նոր իրավիճակում նոր հարաբերությունների զարգացման ճանապարհներ են բացվել, և հայկական կողմը պատրաստ է բազմակողմ և ընդլայնված համագորցակցության։

Հայերեն English Русский

Կառավարությունը միջոցներ է հատկացրել մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին