Պաշտոնական

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է միջազգային փորձագետների խմբի

2 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է միջազգային փորձագետների խմբի

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ապրիլի 2-ին ընդունել է անվանի գիտնականների և միջազգային փորձագետների, որոնք Հայաստանում էին գտնվում «Տնտեսության և քաղաքականության մոդելավորում օպտիմալ զարգացման համար» երկօրյա միջազգային տնտեսական գիտաժողովին շրջանակներում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Տիգրան Ավինյանն իր երախտիքն է հայտնել հյուրերին իրենց գիտական աշխատանքների արդյունքները ներկայացնելու և արդիական խնդիրների վերաբերյալ հագեցած քննարկումների համար։ Նա նշել է, որ երկօրյա շփումներն ու բազմաթիվ օրակարգային հարցերի շուրջ մտքերի փոխանակությունը վստահություն են ներշնչում, որ հետագա համագործակցության համար արդյունավետ պայմաններ են ստեղծվել։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ հյուրերը մատնանշել են իրենց մեծ ոգևորությունը Հայաստանի հետ ծանոթության և ընթացող բարեփոխումների այս ակտիվ ժամանակահատվածում երկրում գտնվելու առնչությամբ։ Նրանք հայտնել են, որ Հայաստանի տնտեսական զարգացման տարբեր հարցերի վերաբերյալ իրենց առաջարկությունները կկազմեն և կտրամադրեն կառավարությանը:

Վերջում զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակել հետագա համագործակցությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում