Սերժ Սարգսյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամների ուղեկցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ երրորդ նախագահը ծաղիկներ խոնարհեց ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված հերոսների շիրիմներին, Անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողին:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հարցերին չպատասխանեց, սակայն խոստացավ խոսել, երբ ժամանակը գա:

ՀՀ երրորդ նախագահին ուղեկցում էին ՀՀԿ փոխնախագահներ Արմեն Աշոտյանը, Վիգեն Սարգսյանը, ԱԺ նախկին պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Վարդան Այվազյանը, Սամվել Նիկոյանը, Գագիկ Մինասյանը, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը և այլք:

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան