Եգիպտոսում ՀՀ դեսպանը հանդիպել է ԵԱՀ բարձրագույն կրթության նախարարի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը մարտի 31-ին հանդիպեց ԵԱՀ բարձրագույն կրթության նախարար Խալիդ Ատեֆ Աբդել Ղաֆարին (Khalid Atef Abdel Ghafar): ՀՀ ԱԳՆ-ի լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Գրիգորյանը բարձր գնահատեց Հայաստանի և Եգիպտոսի միջև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցությունը, ընդգծելով Կահիրեի համալսարանի և Երևանի պետական համալսարանի միջև ավանդական դարձած փոխգործակցությունը։ Միաժամանակ Կարեն Գրիգորյանը գոհունակությամբ նշեց, որ նախորդ տարի 10-ից ավելի եգիպտացի ուսանողներ ուսման նպատակով մեկնել են Հայաստան։

Նախարար Աբդել Ղաֆարն իր հերթին պատրաստակամություն հայտնեց համատեղ ջանքեր գործադրել առավել խորացնելու համագործակցությունը և հայ ուսանողների համար հնարավորություններ ստեղծելու Եգիպտոսում բուհական կրթություն ստանալու համար, ինչպես նաև՝ քայլեր ձեռնարկել Եգիպտոսի բուհերի կողմից տրամադրվող տարաբնույթ կրթաթոշակների մասին հայ ուսանողների և դիմորդների տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով:

Հայերեն English

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում