Տարածաշրջանային

Վրաստանում պոլիԷթիլենային տոպրակներն ապրիլի 1-ից արգելված են

1 րոպեի ընթերցում

Վրաստանում պոլիԷթիլենային տոպրակներն ապրիլի 1-ից արգելված են

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 1-ից արգելված Է պոլիԷթիլենային տոպրակներ տալ Վրաստանի խանութներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է շրջակա միջավայրի պահպանության եւ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը:

Վրաստանում սահմանափակումները մտցնում են փուլ առ փուլ: 2018 թվականի հոկտեմբերի 1-ից արգելեցին բարակ պոլիԷթիլենային տոպրակները, ինչպես նաեւ բոլոր պլաստիկե տոպրակների ներմուծումը: Նախարարության տվյալներով՝ փոփոխությունները մտցվել են «պլաստիկի եւ կենսադեգրադացվող տոպրակների կարգավորումների կանոնների» մասին տեխնիկական կանոնակարգում: Կանոնների խախտման դեպքում սուբյեկտները կտուգանվեն 500 լարիով (շուրջ 200 դոլարով), իսկ նրանց ապրանքները կբռնագրավվեն: Կրկնական խախտումը նախատեսում Է 1000 լարիի (ավելի քան 380 դոլարի) տուգանք, հաղորդել Է Sputnik-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում