Տարածաշրջանային

Վրաստանի նախագահը դարձել Է Փարիզ-Թբիլիսի ուղիղ չվերթի առաջին ուղեւորը

1 րոպեի ընթերցում

Վրաստանի նախագահը դարձել Է Փարիզ-Թբիլիսի ուղիղ չվերթի առաջին ուղեւորը

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դարձել Է Փարիզից Թբիլիսի Air France ավիաընկերության առաջին կանոնավոր չվերթի առաջին ուղեւորը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Facebook սոցցանցում պետության ղեկավարի Էջում: Վրացական կողմը Air France-ի հետ բանակցություններ Էր վարում երկու տարվա ընթացքում: Air France-ի А320 ինքնաթիռը Փարիզից Թբիլիսի եւ հակառակ ուղղությամբ չվերթներ Է իրականացնելու շաբաթական երկու անգամ:

Զուրաբիշվիլիի խոսքով՝ ուղիղ չվերթների մեկնարկով նոր փուլ Է սկսվում Վրաստանի եւ Ֆրանսիայի հարաբերություններում: «Անձամբ ինձ համար սա շատ ուրախալի իրադարձություն Է, բայց, կարծում եմ, ոչ միայն ինձ համար, ինձ հետ միասին նաեւ ամբողջ Վրաստանն Էր շատ երկար սպասում, թե երբ ֆրանսիական ավիաուղիները կմտնեն Թբիլիսի, եւ այդ առումով սա շատ կարեւոր օր Է»,-ասել Է Զուրաբիշվիլին Փարիզից առաջին չվերթի կապակցությամբ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում կազմակերպված տոնական ընդունելությանը: Զուրաբիշվիլին նաեւ ընդգծել Է, որ Ֆրանսիայի հետ ուղիղ ավիաչվերթների իրականացումը Վրաստանի վարադարձն Է Եվրոպա, եւ ուղիղ կապը նրա հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում