Սպորտ

Ազատ ոճային ըմբիշները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 9 մարզիկով 

1 րոպեի ընթերցում

Ազատ ոճային ըմբիշները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 9 մարզիկով 

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 9 մարզիկով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը:

Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Վաղինակ Մաթևոսյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Դավիթ Սաֆարյանը (70 կգ), Վարուժան Կաջոյանը (74 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Սարգիս Հովսեփյանը (97 կգ) եւ Անդրանիկ Գալստյանը (125 կգ):

Այս տարի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում