Գերմանիայում ահաբեկչության կասկածանքով տասը մարդ է ձերբակալվել
1 րոպեի ընթերցում
![Գերմանիայում ահաբեկչության կասկածանքով տասը մարդ է ձերբակալվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/03/969558.jpg)
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Դաշնային Հանրապետության ոստիկանները երկրի արևմուտքում ձերբակալվել են տասը անձի, ովքեր կասկածվում են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ձերբակալվածների մեծ մասը Տաջիկստանի քաղաքացիներ են:
Դատախազությունը փորձում է պարզել նրանց կապն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: