Խճանկար

Ստաս Միխայլովի երևանյան համերգը պաշտոնապես չեղարկվել է

1 րոպեի ընթերցում

Ստաս Միխայլովի երևանյան համերգը պաշտոնապես չեղարկվել է

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս երգիչ Ստաս Միխայլովի` ապրիլի 2-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված մենահամերգը չի կայանա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է միջոցառման կազմակերպիչ ռուսական К-Концерт ընկերության տարածած պաշտոնական փաստաթղթում:

Համերգի տոմսերը ենթակա են վերադարձման բոլոր այն տոմսարկղերում, որտեղից ձեռք են բերվել:

Ռուս հայտնի երգիչ Ստաս Միխայլովը ապրիլի 2-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում պետք է ներկայանար «Ես և Դու» խորագիրը կրող համերգով: Նա երևանյան համերգին պետք է կատարեր սիրված և ճանաչում վայելող հիթեր, ինչպես նաև նոր գործեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում